Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կունենա 352 միլիոն դրամանոց փողոց

Դեկտեմբեր 21,2017 19:40

Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Հովհաննես Շիրազի անվան փողոցի վերանորոգման համար նվազագույնն անհրաժեշտ է 352 միլիոն դրամ։

«Արդեն ունենք Շիրազի փողոցի նախագիծը, շուտով կհայտարարենք մրցույթ, վերջնական ֆինանսավորման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվում երևի համաշխարհային բանկի հետ։ Իհարկե, այս տեղեկությունն առայժմ չէի ուզենա հրապարակել, բայց․․․ Եթե նույնիսկ չեղավ, մենք պետք է անպայման կարողանանք ֆինանսավորում գտնենք, մեր կառավարությունը կմտածի ինչ-որ տեղից ֆինանսավորելու։

Մոտավորապես միայն Շիրազի փողոցը 352 միլիոն ենք հաշվել էս պահին՝ առանց երթևեկության նշանների և ինչ-որ կահավորանքների, որովհետև պետք է լինի կարմիր ասֆալտ։ Հիմա ման ենք գալիս համապատասխան կազմակերպություններ, որոնք պետք է անեն»,-այսօր իր տարեվերջյան հաշվետու ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Շիրազի անվան փողոցը «Կումայրի արգելոցի» տարածքում է և այն մտադրված են վերանորոգել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքի պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031