Այսօր Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող 42-ամյա Սամվել Կարճիկյանը: Նրա հայրը՝ Ժիրայր Կարճիկյանը, Արցախյան ազատամարտի մասնակից ու երկար տարիներ պայմանագրային զինծառայող է եղել, մահացել է վերջերս՝ սրտի անբավարարությունից:
Այս տեղեկությունները Aravot.am-ին հայտնեց Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը: Կարճիկյանները երկար ժամանակ բնակվել են այս համայնքում եւ միայն վերջին տարիներին են, ըստ Տորֆավանի ղեկավարի, տեղափոխվել Գեղամասար համայնք:
Ըստ գյուղապետի՝ Կարճիկյանները սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, մահացածն ունի 4 անչափահաս երեխա, տան միակ աշխատողն էր: Բնակվում էր մոր, կնոջ ու երեխաների հետ:
Գյուղապետը Կարճիկյանի մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չուներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ