Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորի պաշտպանները չեն կարողանա ՍԴ դիմել

Դեկտեմբեր 21,2017 19:03

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Շենգավիթի նախկին դատավոր, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատաքննությունը կասեցնելու վերաբերյալ:

Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նիստից հետո Аravot.am-ին ասաց, որ մերժման որոշումը դատարանը իրենց դեռ չի տրամադրել. «Քսան րոպե մնաց խորհրդակցական սենյակում: Կայծակնային արագությամբ որոշում ընդունեց, ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց այդ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար քսան րոպե չէ, գոնե երկու ժամ կպահանջվեր, որ կարդար, համեմատական վերլուծությանը, նախադեպային որոշումներին ծանոթանալ»:

Դատական նիստն այսօր հետաձգվեց մեկ շաբաթով:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031