Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի պաշտպանները կդիմեն ՍԴ

Դեկտեմբեր 21,2017 18:10

«Որտե ՞ղ է ասվում, որ դատավորի կողմից կաշառք վերցնելն հասարակական ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նախարարի, վարչապետի, ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելը: Այսպիսի թիրախավորված մոտեցումը զուրկ է օբյեկտիվ հասարակական անհրաժեշտությունից»,-այսօր այսպիսի հարցադրում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առաջ քաշեց կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթի նախին դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ դատավորի կողմից կաշառք վերցնելը որպես հանցագործությունը ծանրացնող հանգամանք դիտարկելն արդարացված չէ: Բարսեղյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել դատաքննությունը՝ հայտնելով, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ կետի 3 մասի սահմանադրականության հարցը վիճարկելու:

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությանը` այն անհիմն որակելով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031