Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողված բյուջեի նախագիծ ունենք, որը թույլ է տալու ապահովել պլանավորած ՀՆԱ-ի աճը. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 21,2017 18:03

«Ընդհանուր առմամբ շատ հաջողված բյուջեի նախագիծ ունենք, որը թույլ է տալու ապահովել պլանավորած ՀՆԱ-ի աճը, իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր` երկրի շենացման ուղղությամբ և թույլ է տալու երկարաժամկետ առումով նոր պրոյեկտների մասին մտածել ու սկիզբ դնել»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստին իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով պատգամավորների արտահայտած որոշ մտահոգությունների, մասնավորապես միջպետական վարկի և պետական համակարգի օպտիմալացման խնդրի վերաբերյալ, պետնախարարը նշեց. «ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը ընդամենը մեր բյուջետային հարաբերություններ են,  մաքսային և վարկային մեր համատեղ քաղաքականության արդյունքում ձևավորված ֆինանսական ռեսուրսները»:

Ինչ վերաբերում է պետական համակարգի օպտիմալացման խնդրին` Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, որ նախագահի հստակ հանձնարարականը կա և հունվարից փուլ առ փուլ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: «Դրան զուգահեռ մենք պետք է հասկանանք, կարողանում ենք մեր քաղաքացիներին ապահովել աշխատանքով: Մեր երկրում ձևավորված է բավականին լուրջ ներդրումային դաշտ ստեղծվում են աշխատեղեր, որտեղ կա աշխատուժի խնդիր: Մենք պետք է շատ սահուն կատարենք օպտիմալացումը և կարողանանք մեր կադրերի պատրաստման հարցում ևս լինել ավելի հետամուտ»,- պարզաբանում է պետնախարարը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031