Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևան է ժամանել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. նրա համերգը Երևանում կկայանա դեկտեմբերի 25-ին

Դեկտեմբեր 21,2017 17:50

Քիչ առաջ Երևան է ժամանել հայ երաժշտասերների կողմից սիրված ու սպասված բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Իտալացի երաժիշտը դեկտեմբերի 25-ին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով նոր համերգային ծրագիր։ Պիետրոդարկին նվագախմբի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Հանդիսատեսը կունկնդրի կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։

Ամանորի այս գեղեցիկ նվերը երաժշտասերներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին օդանավակայանում նշեց, որ ամեն անգամ մեծ ուրախությամբ է գալիս մեր երկիր, ինքն այնքան սիրում է Հայաստանը, հայ հանդիսատեսին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Սերգեյ Սմբատյանին։ «Ես սիրում եմ այս նվագախումբը, նրանց կատարած աշխատանքը։ Նրանք երիտասարդ են ու շատ են աշխատում, կատարելագործվում են անընդհատ։ Եվ ինձ համար մեծ հաճույք է նվագել նրանց հետ»,- ասաց բանդոնեոնահարը՝ ավելացնելով, որ նվագախմբի հնչողությունը շատ գեղեցիկ է, ուղղակի ֆանտաստիկ։

Նշենք, որ Պիետրոդարկիի հետ Հայաստան է ժամանել նաև կոմպոզիտոր Տոմազո Զիլիանին, ում ստեղծագործությունը նույնպես կհնչի դեկտեմբերի 25-ին։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգները երևանում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, հոտնկայս ծափահարություններով և երկարատև բիսերով։ Շատ էմոցիոնալ այս բանդոնեոնահարի վերջին համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ տևեց նախատեսվածից մոտ մեկ ժամ ավելի։ Ունկնդիրը չէր հագենում Պիետրոդարկի նվագից ու բաց չէր թողնում նրան, իսկ ինքը՝ երաժիշտը, վայելում էր հանդիսատեսի հետ բացառիկ ջերմ մթնոլորտն ու շռայլորեն նվիրում իր հնչյունները։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031