Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասում են՝ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես պատիվ կզգամ» . Արամ Աթեշյան

Դեկտեմբեր 21,2017 17:05

«Միայն ասում են՝ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես պատիվ կզգամ» ,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց այսօր Հայաստան ժամանած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նա վստահեցրեց, որ դեռ 2007-2008-ին Մեսրոպ պատրիարքն իրեն թուղթ է տվել այն մասին, որ ինքը պատրիարքական ընդհանուր փոխանորդն է: Այդ թուղթը տվել է նախքան առողջական խնդիրներ ունենալը: Այս առիթով Արամ Աթեշյանը մանրամասնեց. «Ես գրավոր փաստաթուղթ ունեմ, որ ես պատրիարքական ընդհանուր փոխանորդ եմ։ Եվ պետությունը այդ վավերացրել է: 8 տարի է վավերացվել է և այդ տարիների ընթացքում ոչ ոք չգրեց, չխոսեց իմ հաջողությունների մասին։ Ինձ միայն ասացին, որ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես պատիվ կզգամ: Եթե ես երկրի նախագահի հետ լավ եմ, վարչապետի հետ լավ եմ, նախարարի հետ լավ եմ, դա իմ համայնքի շահն է»։

Իր հաջողությունների մասին Աթեշյանն ասաց. «2007-ին Մեսրոպ պատրիարքը խնդրեց, որ տարին մեկ անգամ արարողություն կատարվի Աղթամարում, ոչ ասվեց, խնդրեց խաչ դրվի, ոչ ասացին, երբ 2010-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ ընտրվեցի, Անկարա գնացի, ասացի՝տարին մեկ անգամ արտոնություն կուզեմ, ասացին՝ լավ, խաչ պետք է դրվի, ասացին լավ, Տիգրանակերտի եկեղեցին իմ գլխավորությամբ նորոգեցինք, 30 տարի փլատակ էր»:

Լրագրողների հարցին՝ Բունդեսթագը, երբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նամակ ուղղեցիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման կապակցությամբ, ինչը շատ քննադատվեց, դա է՞լ էր բխում հայկական համայնքի շահերից, Արամ Աթեշյանը պատասխանեց. «Անշուշտ, նախքան այս նամակը գրելը, որն առանձին չեմ գրել, մի քանի հոգով ենք գրել, նախքան գրելը նախորդ պատրիարքների բոլոր գրությունները նայել ենք, տեսանք, որ անխտիր բոլորն էլ նույն ձևով են նամակներ գրել: Ես նամակում չեմ գրել՝ ցեղասպանություն եղել է, ոչ էլ գրել եմ՝ չի եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նման մարդիկ, որոնց մտածելակերպը հակահայկական է, իրավունք չունեն ներկայացնելու որևէ հայկակական համայք կամ առանձին հայի: Նա վախենում է պնդել ցեղասպանության փաստը, որի համար էլ “եղբայր” են անվանում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031