Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում ձեռ ինչ կա՝ բաժնեք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, կառտոլով Նոր տարի չի լինի». Սեյրան Սարոյանը փակեց ԱԺ նիստը

Դեկտեմբեր 21,2017 16:56

Խորհրդարանում վերջապես ավարտվեցին «Ելքի» 20 րոպեանոց ընդմիջումները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում, օրենքի, ժողովրդի շահերի ոտնահարման որեւէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու»:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին՝ իրենց միանալու եւ 20 րոպե ընդմիջում վերցնելու համար: Հ

ՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ դա «Ելքի» հետ բացարձակապես կապ չունի:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ելքին» զգուշացրեց, որ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի այդ հնարավորությունը օգտագործեցին ոչ իր նպատակի համար, ԱԺ աշխատանքները խաթարելու նպատակով կիրառեցին, մեծամասնությունը ինչպես այդ հնարավորությունը տվել է, այդպես էլ կվերցնի. «Այն որպես խաղալիք օգտագործեցիք դուք: Նշանակում է՝ մենք ենք տվել ձեզ, քանի որ դուք ի չարս օգտագործեցիք, հավանաբար մենք այդ խաղալիքը կվերցնենք ձեր ձեռքից, դուք դրանով կվնասեք նաեւ ձեզ»:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ իսկական ժողովրդավարությունը սա է: Նա կասկածներ ունի, որ աստղերը լուրջ ազդեցություն են թողել այսօրվա իրավիճակի համար, քանի որ մի քանի օրից օրերը սկսում են երկարել, այսինքն:

Նիստը եզրափակեց Սեյրան Սարոյանը՝ կոչ անելով, որ արեք չկռվենք. «Դեմներս Նոր տարի ա, հիմա ով ինչ արեց՝ արեց: Նիկոլ ջան, ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսել: Մեր գործը մինչեւ ժամը 6-ն ա, ինչի՞ ենք կռվում, չգիտենք: Արեք սաղս իրար ուրախ Նոր տարի մաղթենք, ժողովրդին մաղթենք, ով ինչով կարա ժողովրդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի, ում ձեռ ինչ կա՝ բաժնեք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք: Թե չէ լավ չի լինի, կառտոլով Նոր տարի չենք անելու»: Նա կոչ արեց, որ ամեն պատգամավոր իր ընտրատարածքում հասարակությանը, բնակչությանը օգնի. «Արեք շուն ու կատվի նման չբաժանվենք իրարից, արեք ուրախ տոնայնությամբ էլ բաժանվենք: Մեկ ա, մեր խոսքն անցավ, մեծամասնություն իրա գործն արեց, ընդդիմությունն էլ իրա գործն արեց»:

Այս նստաշրջանը հայտարարեց փակված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031