Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Միշտ «իտոգը» տալիս է կոալիցիան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 16:43

«Մեր կոալիցիոն գործընկերները ցանկացան հիշեցնել «Ելք»-ի մեր գործընկերներին, որ այստեղ եւս իրենք չեն կարող մենաշնորհ ունենալ: Միշտ «իտոգը» տալիս է կոալիցիան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, խորհրդարանում վերջին հարցի քվեարկությունից առաջ, այս անգամ էլ 20 րոպե ընդմիջում վերցրեց ՀՅԴ-ն: Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց դիտարկմանը, որ այս պահվածքն արդեն զավեշտալի էր:

«Երեկ «Ելք»-ի մեր գործընկերները խոսում էին կլոունադայի մասին, բայց մենք այսօր տեսանք, թե ով է այդ կլոունադան սարքում»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ իր համար տարօրինակ է, որ տասն անգամ ընդմիջում վերցնելուց հետո որեւէ քվեարկության վերաբերյալ որեւէ դիրքորոշում չհայտնվեց: «Ելք»-ը չքվեարկեց:

Էդուարդ Շարմազանովն ասում է`«Ելք»-ին չհաջողվեց խաթարել խորհրդարանի բնականոն աշխատանքը: Կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանգիստ-հանդարտ աշխատեցին:

ԱԺ փոխխոսնակը նաեւ հավելեց, որ հունվար ամսին ՀՀԿ-ն էլ կօգտվի իր հնարավորությունից եւ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կառաջարկի. «Մենք գերի չենք այստեղ, որպեսզի տարբեր մարդկանց քմահաճույքներով առաջնորդվենք»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ այստեղ իշխանության հանդուրժողականությունն ավարտվեց, քանի որ մինչ այս անընդհատ խոսում էին հանդուրժողականության, ընդդիմության դերի մասին. «Որտեղ կլոունադա կա, այնտեղ ես հանդուրժող չեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031