«Օգտվելով իրենց իրավունքից՝ «Ելքի» մեր գործընկերները փորձում են մի փոքր անլրջացնել իրավիճակը: Իրենց չի հաջողվի»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում ստեղծված իրավիճակին`ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Մարգարիտ Եսայանն ասում է` այն, ինչ կատարվում է ԱԺ դահլիճում, ամբողջովին տեղավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանության մեջ. «Մենք հարգում ենք, «Ելք»-ի մեր գործընկերների իրավունքը: Բայց արդեն մի տեսակ մանկապարտեզային պահվածք է հիշեցնում»:
Դիտարկմանը`ցանկանում են նյարդային վիճակի մեջ պահել քաղաքական մեծամասնությանը, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Գուցեեւ նման նպատակ ունեն, բայց ինչպես նկատում եք, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանգիստ-հանդարտ նստած են: Նույնիսկ հումոր են անում: Հումորով ենք վերաբերվում մեր գործընկերների այս պահվածքին»:
Ասաց`բավական զվարճալի է, որ քառօրյայի վերջին օրն այսպես է ավարտվում եւ հավելում. «Գուցե մի պահ կգա, արդեն մենք, իբրեւ մեծամասնություն, կօգտվենք այդ իրավունքից եւ այն ժամանակ կլինի այն, ինչ կլինի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ