Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Այդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի կոտորենք»

Դեկտեմբեր 21,2017 16:25

«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է. «Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որեւէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երեւանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»:

Խորհրդարանում լրագրողները գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին` Լելե-թեփեն հետ բերելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: «Աստված չանի պատերազմ սկսվի: Այդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի կոտորենք: Էդ դիրքն իրանից բան չի ներկայացնում»,- պատասխանեց նա:

Դիտարկմանը` 1994-ին այդ դիրքի համար 400 զոհ ենք ունեցել, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Պատերազմի ժամանակ կարող ա հազար էլ լինի: Պատերազմի ժամանակ զոհերը չես կարող հաշվել: Իսկ էդ դիրքն էլ կարող ա մնա էնքան առաջ գնանք, էն դիրքից գնանք վերցնենք, հետն էլ սաղին էլ գերի վերցնենք: Դա մի մեծ խնդիր չի: Էսօր բռնենք մի հատ բլուրի համար կռիվ սարքենք ու դաժե մի զինվոր կորցնենք, դա մեր համար ավելի թանկ է: Եթե, լայնամասշտաբ պատերազմ սկսվավ, էդ բլուրն էնքան հեռու կմնա մեզնից, որ դրանց սաղին կվեկալենք, կբերենք ձեր բոստան փոր կանեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031