Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Բարսեղյանի համար կրկին «շտապօգնություն» հրավիրվեց դատարան

Դեկտեմբեր 21,2017 16:11

Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի համար այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության կանչով դատարան կրկին շտապօգնություն եկավ:

Ամբաստանյալը դատական նիստի սկզբում դատարանին հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկից եկել է վատ ինքնազգացողությամբ ու արյան բարձր ճնշմամբ, ունի սրտխառնոց: «Շտապօգնության» անձնակազմը նախկին դատավորի վիճակը գնահատեց բավարար ու դատարանին հայտնեց, որ չնայած նա արյան բարձր ճնշում ուներ, բայց ստացել է համապատասխան դեղորայք ու ի վիճակի է մասնակցել նիստին:

Նիստը, դատարանի որոշմամբ, շարունակվում է: Իշխան Բարսեղյանը նաեւ դատարանին հայտնեց, որ ուղեկցող ոստիկաններն այսօր իր փաստաբաններին թույլ չեն տվել դատարանում կալանավորների համար հատկացված խցում հանդիպել իր հետ: Դատարանը պարզաբանեց, որ այդ տարածք պաշտպաններն իրավունք չունեն մուտք գործել:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031