Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը գոհ չէ Արա Բաբլոյանի աշխատանքից

Դեկտեմբեր 21,2017 15:56

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը աբսուրդ է համարում այն, որ «Ելք»-ը անընդհատ 20 րոպեանոց ընդմիջումներ է վերցնում: Նա դա համարում է կանոնակարգի խախտում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ կանոնակարգը թույլ է տալիս անընդհատ ընդմիջումներ վերցնել, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»։

Լրագրողներից մեկը հարցնում է`իր ասածն արդյոք նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը: Գալուստ Սահակյանը պատասխանում է. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, եւ այստեղ բացի օրենսդրությունը, կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը՝ որպես ընդդիմություն»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է ընդդիմությանն իր տեղը ցույց տալ, Գալուստ Սահակյանը պատասխանում է. «Ընդդիմությունը պետք է իմանա՝ իր տեղը որտեղ է։ Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, նոր ինչ-որ բաներ ասել, դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031