«Գոնե դեմ քվեարկեն, ոչ էլ քվեարկության են մասնակցում։ Էդի լա՞վ բան ա, է, որտեղ անցավ էդ դիրքորոշումը, ոչ մի տեղ, քվեարկինք անցավ, հա էլ Նիկոլը թող ճղի իրան, երկու ժամ էլ ավել կմնանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա վրդովված էր «Ելք» խմբակցության պահվածքից: Ինքը վատառողջ է եւ նյարդայնանում է անընդհատ 20-րոպեանոց ընդմիջումներից:
Ընդմիջումների ժամանակ Մանվել Գրիգորյանն էլ դահլիճից դուրս է գալիս դժգոհ դեմքով եւ փնթփնթալով:
Լրագրողներից մեկը նկատեց`ՀՀԿ-ականները խոսում են խորհրդարանական երկրի, ընդդիմադիր խմբակցությունների իրավունքների մասին: Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Էդ չենք անո՞ւմ։ Մի հատ Նիկոլ տես ինչ օրն ա քցել մեզ. սարքել կուռկուռի ձագ»։
Լրագրողներից մեկը հարցրեց`չե՞ն պատրաստվում «Ելքին» «պատիվ տալ», ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Հա կտանք, գրող պատիվ կտանք։ Իրանք թող մեզի պատիվ տան։ Իրանք վրդովվել են, մե՞նք պատիվ տանք։ Ուրիշ բան, մենք իրանց ասեինք մնացեք, մենք կտայինք։ Սասուն թող էթա Հրազդանից տնական հավերը բերի պատիվ տա»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Ի դեպ, ընդմիջումների ընթացքում ՀՀԿ-ական որոշ պատգամավորների սենյակում կերուխում է ընթանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ