Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նայի՝ քեզ ինչ եմ անելու». փաստաբանի խոսքով՝ դատավորներն արդեն իսկ սպառնում են իրենց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 14:45

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանների մի մասը դժգոհ են երեկ ԱԺ կողմից «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումից եւ այն խայտառակություն են որակում, քանի որ այն հնարավորություն է տալիս փաստաբանին տուգանել մինչեւ հարյուր հազար դրամի չափով:

Այսօր «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստում գործադուլ հայտարարած փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եթե անգամ այդ օրինագիծն ամբողջությամբ ընդունվի եւ հակասահմանադրական չճանաչվի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհամարի, որ դա փաստաբանների իրավունքների սահմանափակում է: Եթե իշխանությունները կարող են հեշտ ու հանգիստ նման օրինագիծ ընդունել, դա չի նշանակում, թե «պատի տակ» ընդունած օրենքները պետք է կյանքի կոչվեն»:

Գործադուլին միացած փաստաբաններից Արա Ղարագյոզյանն էլ իր գործընկերներին կոչ է անում դուրս գալ փողոց եւ այդ կերպ բողոքել օրինագծի դեմ. «Ընդդիմադիր պատգամավորների հետ եմ խոսել, նրանք պատրաստ են մեզ միանալ»: Ղարագյոզյանը լրագրողներին հայտնեց՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ է անցել, բայց որոշ դատավորների կողմից արդեն իսկ ճնշումներ կան. «Երեկ ես առարկեցի դատավոր Գագիկ Պողոսյանի գործողությունների դեմ, նա էլ զգուշացրեց՝ «եթե հաջորդ անգամ նման բան անես, նայի՝ քեզ ինչ եմ անելու»…այսինքն, սպառնում են եւ նախապես գիտեն, թե որ փաստաբանների վրա են ճնշում գործադրելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031