Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառաջարկեի մեզ պատիվ տայիք, 2 ժամ ստեղ եք հլը». Սասուն Միքայելյանը՝ ՀՀԿ-ականներին

Դեկտեմբեր 21,2017 14:41

ԱԺ-ում, ինչպես տեղեկացրել ենք, «Ելքը» ամեն օրենսդրական նախաձեռնության քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է վերցնում՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից: ՀՀԿ-ականներն արդեն «փափկած տոնով» խնդրում են «Ելքին» դադարեցնել այդ գործելաոճը:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը խնդրեց «Ելքին»՝ ասելով, որ սա արդեն գործընկերային հարաբերությունից դուրս է. «Աղվան Վարդանյանն էլ խնդրեց, բայց ոնց որ թե դա չընկալեցին մեր գործընկերները»: Նիկոյանն ասաց, որ սա առաջին անգամ չէ խորհրդարանի պրակտիկայում, մի անգամ էլ է նման իրավիճակ եղել ու այլ լուծում են գտել:

Նիկոյանը դիմեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ասելով. «Ձեր բարեկիրթ կեցվածքը նիստը վարելու, ցավոք սրտի, մեր գործընկերները օգտվում են այդ հանգամանքից: Ըստ էության, բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա: Եթե նրանք կանոնակարգային դրույթը ի չարս են օգտագործում, կվերանայվի կանոնակարգը: Ես առաջարկում եմ ամեն դեպքում չգնալ այդ ճանապարհով, դրա պատասխանը կա»:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը կատակեց՝ ասելով. «Քանի որ վերջին ժամանակներում ձեզ այդքան հնարավորություն չի ընձեռվել, որ այսքան ընդմիջում անեք, կառաջարկեի, մենք հլը 2 ժամ ստեղ ենք, մեզ պատիվ տաք»:

Տեղից Միքայելյանին արձագանքեց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հորդորելով. «Արի քվեարկենք գնանք՝ տամ»:

«Ելքը», այնուամենայնիվ, նորից ընդմիջում վերցրեց՝ 20 րոպե:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031