Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները

Դեկտեմբեր 21,2017 14:38

Դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:

Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա:

Ընդունված փաստաթուղթն արտացոլում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, համագործակցության ոլորտներն ու հետագա անելիքները:

Փաստաթուղթը մեկ անգամ եւս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը:
Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տարբերակը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

                  Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ

      Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ: ՀՀ կառավարության անունից հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական միության անունից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.  

1.Վկայակոչում էԵվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի առանցքային դերը ժողովրդավարական oրինականության հիման վրա Արեւելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում:

2.Ողջունում էԵվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

3. Ընդգծում է,որ այս պատմական համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Խորապես համոզված է, որ այն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում համագործակցության շրջանակը, առեւտրի եւ ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ եւ ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար: Ընդգծում է, որ ժողովրդավարության ամրապնդման համար կարեւորագույն բաղադրիչները, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, դատական համակարգի միասնականացումը, հանրային եւ սոցիալական ինստիտուտների զարգացումը եւ լավ կառավարումը ընկած են նոր համաձայնագրի հիմքում:

4.Հորդորում էԵվրամիությանը եւ Հայաստանին հանձնառու մնալ սույն Համաձայնագրի լիարժեք եւ հետեւողական իրականացմանը:

5.Կարեւորում էԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Ընդգծում է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

6. Ընդգծում է,որ երկու խորհրդարանները պետք է համապատասխան մեխանիզմներ ապահովեն խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման եւ ներգրավվածության համար անհրաժեշտ գործիքներ մշակելու նպատակով:

7.Կոչ է անումԵվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններին համապատասխան ժամանակացույցով վավերացնել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը? առանց անհարկի ուշացման:

8. Ընդգծում է,որ Արեւելյան գործընկերության դինամիկան չպետք է դիտարկվի որպես գործիք, որը կստիպի Արեւելյան գործընկերներին ընտրություն կատարել եվրոպական ուղու եւ այլ գործընկերությունների միջեւ: Նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է հեռանկարային համաձայնագիր՝ միաժամանակ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ:

9.Վկայակոչում է,որ տարբերակման սկզբունքի համաձայն, որով ուղղորդվում է Արեւելյան գործընկերությունը, յուրաքանչյուր Արեւելյան գործընկերոջ պետք է հնարավորություն ընձեռվի խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ համաձայն իր հավակնությունների, բարեփոխումների տեմպերի եւ որակի:

10.Ողջունում էՀայաստանի բարեփոխումների օրակարգում տեղի ունեցած կայուն առաջընթացը, այնուամենայնիվ, ընդգծում է վերջին տարիներին սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ ավելի մեծ թափ հաղորդելով բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի դեմ պայքարին, լրատվամիջոցների բազմակարծության ու ազատության ապահովմանը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը:

11. Վկայակոչում է,որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն (2014-2017 թթ. ժամանակահատվածի համար 118.5 մլն եվրո դրամաշնորհի համեմատությամբ) ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը եւ նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը:

12. Կոչ է անումավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման նպատակով՝ փոխկապակցվածության եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի ավելացմամբ եւ հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարեւորությունը:

13. Հաշվի է առնում, որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ավելի ու ավելի հավակնոտ դարձող նպատակները՝ պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման եւ ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքին համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը եւ համատեղել իր բյուջետային գործիքները? Եվրոպական հարեւանության գործիքը եւ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով:

14. Շեշտում է,որ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումներին ուղղված քայլերով եւ դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես, իրավունքի գերակայության պաշտպանության, լավ կառավարման ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցումը նպատակ է հետապնդում աջակցել իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արեւելյան գործընկերներին:

15.Խրախուսում էՀայաստանի ակտիվ մասնակցությունը COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում եւ Արեւելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA եւ հարեւանության ներդրումային հիմնադրամը:

16.Առաջարկում էԵվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, եւ պայմանների բավարարման դեպքում եւ համապատասխան իրավական շրջանակում ճանապարհ հարթել ԵՄ գործակալություններում Հայաստանի մասնակցության համար:

17.Ողջունում էմարդկանց միջեւ շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կրթության, երիտասարդության, մշակույթի եւ գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության եւ աշխատունակության բարձրացման ոլորտներում եւ այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձեռնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ-ի կողմից ներկայացված ուժեղացված ,Երիտասարդական փաթեթը:

18.Կոչ է անումԵվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առնչությամբ 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում եւ հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման եւ անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում, ներառյալ, վերոնշյալ կողմերի միջեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ իրականացումը:

19.Դրական է գնահատումտարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը եւ որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձեւավորմանը:

20.Ողջունում էԵվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընդհանուր առմամբ դրական գնահատականը Հայաստանում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված են իրավունքի գերակայության ապահովմանը, նշում են դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված միջոցները: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրականորեն է նշում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախորդ առաջարկություններ ընդունվել են: Ափսոսում է սակայն, որ բազմաթիվ հարցեր, որոնք հայտնաբերվել են վերջիններիս կողմից, դեռեւս սպասում են լուծման: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենսդրական եւ այլ, հարցերին լուծում տալու համար, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ՝ Եվրոպական միության եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից:

21.Դրականորեն է անդրադառնում2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս է կազմում Եվրոպական խորհրդարանը, պարզել է, որ հանրային լրատվաալիքը քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի համար ապահովել է արդարացի լուսաբանում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, եւ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են: Այնուամենայնիվ, ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարած առաքելության կողմից հայտնաբերվել են նաեւ թերություններ, ինչպես օրինակ՝ շարունակական ճնշումները, քվեների գնման գործընթացը եւ ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը:

22.Վկայակոչում էԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ Արեւելյան գործընկերության շրջանակում գենդերային բաղադրիչի կարեւորությունը: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը եւ կանանց հնարավորությունների մեծացումը 2020 թ.-ին ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց եւ տղամարդկանց միջեւ վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձեւի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով:

23. Վկայակոչում է,որ միջազգային իրավապաշտպան մարմինները, ինչպիսիք են ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն, բազմաթիվ անգամ ընդգծել են գենդերային վնասակար նորմերը եւ պրակտիկան արմատախիլ անելու անհրաժեշտությունը եւ կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել, որ ավանդույթները չխանգարեն կանանց իրավունքների եւ ներուժի իրացմանը:

24. Ողջունում էՀայաստանի իշխանությունների հանձնառությունն ստորագրել, վավերացնել եւ հիմնավորապես իրականացնել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), խրախուսում է վերջիններիս այն անել առանց անհարկի ուշացման:

25. Ողջունում էընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության եւ ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը, որն առաջին անգամ հրապարակային քննարկման է ներկայացվել 2017թ. հոկտեմբերին, եւ առաջընթացի մեծ դրական քայլ է: Ընդգծում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցություն ու փորձ, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ընդգծում է, որ պետք է հետեւողական լինել արդյունավետ իրականացման համար, եւ զոհերի կարիքները միշտ պետք է առաջնահերթ լինեն:

26.Ընդգծում էՄԱԿ-ի կոնվենցիաների եւ բանաձեւերի սահմանած խտրականության բոլոր ձեւերը հաղթահարելու եւ դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:

27. Իր գոհունակությունն է հայտնումՀայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքի:

28.Ափսոսում էԼեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս ստատուս քվոն ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ կայուն, եւ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

29. Վերահաստատում էիր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը, եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար:

30. Ողջունում էՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ հայտարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնեւի գագաթաժողովի շրջանակում՝ կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կոչ է անում երկու երկրների իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին եւ վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ որին աջակցում են Եվրոպական միությունը եւ Եվրոպական խորհրդարանը:

31. Ողջունում էԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի եւ խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու եւ բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով:

32. Խորապես ափսոսում է,որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009 թ. Ցյուրիխյան արձանագրություններում թուրքական կողմը չի վավերացրել եւ դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Հիշեցնում է, որ մոտենում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը եւ կոչ է անում ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց եւ հանրային քննարկումների առարկա:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031