Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահությունն էլ նենց Սադի գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք՝ անեք». Շարմազանովն ու Փաշինյանը վիճեցին

Դեկտեմբեր 21,2017 14:25

ԱԺ-ում լարված մթնոլորտ է, «Ելքը» շարունակում է ամեն օրենսդրական նախաձեռնության քվեարկությունից առաջ ԱԺ կանոնակարգ օրենքի 63 –րդ հոդվածի 3-րդ մասից օգտվելով՝ վերցնել 20 րոպե ընդմիջում:

ՀՀԿ-ականներն արդեն բորբոքված են եւ չեն ուզում 20 րոպեն մեկ գնալ-գալ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատում է որքան հնարավոր է արագ կարդալ օրենքի անունն ու հայտարարել քվեարկություն, որ Փաշինյանը չհասցնի վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք վերցնել ու ընդմիջում ասել: Պարոն Բաբլոյանը կոչ արեց մեկը մյուսին հարգել. «Մենք համբերատար աշխատել ենք եւ թողեք աշխատենք»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Աժիոտաժ սարքել պետք չի: Ինչքան դուք ունեք իրավունք վարման կարգով խոսելու, այնքան էլ կոալիցիան ունի: Կներեք, ԱԺ նախագահությունն էլ նենց Սադի գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք՝ անեք: Կա օրենք: Խնդրում եմ ԱԺ նախագահին օրենքով սահմանված կարգով հարցն անել: Որոշումն ընդունվել է, դահլիճում կա 63 հոգի, խնդրում եմ պրովոկացիաների չտրվել, հո չենք եկել…ինչ ա, մանկապարտե՞զ ա»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Տեսեք ինչ է կատարվում, ԱԺ փոխնախագահը ԱԺ նախագահի հասցեին ասում է՝ հո Սադի Գոքորը չի, արա, էս ինչո՞վ եք զբաղված»:

Դահլիճում աղմուկ բարձրացավ՝ Շարմազանովը սկսեց բղավել. «Ես ե՞րբ եմ տենց բան ասել»: Պատգամավորները հերթական անգամ ընդմիջման գնացին՝ 20 րոպեով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031