Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրախորհրդի 18 հանձնարարականներից Հայաստանը բավարար չափով կատարել է միայն 5-ը. GRECO

Դեկտեմբեր 21,2017 14:04

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն այսօր հրապարակել է նոր զեկույց՝ Հայաստանի կողմից խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխմանն ուղղված առաջարկությունների իրականացման վերաբերյալ:

GRECO-ն եզրակացրել է, որ Հայաստանը բավարար չափով իրականացրել է 18 հանձնարարականներից 5-ը: Ինչ վերաբերում է մյուսներին, առաջարկներից 12-ն իրականացվել են մասնակիորեն, մեկն ընդհանրապես չի իրականացվել:

GRECO-ն նշել է, որ առաջընթաց չի գրանցվել խորհրդարանում իրավական գործընթացի թափանցիկության և անհամապատասխանությունների վերաբերյալ ստանդարտների մասով:

Զեկույցում նշվում է, որ ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ՝ սահմանելու վարքագծի կանոններ խորհրդարանի անդամների համար և ամրապնդելու պատգամավորների էթիկական նորմերին և չափանիշներին վերաբերող ստանդարտները:

Ինչ վերաբերում է դատավորներին, GRECO-ն ողջունում է սահմանադրական ուղղումները, որոնք բարեկարգել են դատական ինքնակառավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի հաստատմամբ: Ավելին, դատավորների անձեռնմխելիությունը սահմանափակվել է մինչև, այսպես կոչված, «ֆունկցիոնալ անձեռնմխելիություն»: Որոշակի առաջընթաց է արձանագրվել դատավորների ընդունման, առաջխաղացման, հեռացման և տեղափոխման ընթացակարգերի մասով, որում Բարձրագույն դատական խորհուրդն ունի առանցքային դեր: Այնուամենայնիվ, ավելի շատ քայլեր պետք է ձեռնարկվեն դատավորների վերապատրաստման և խորհրդատվությունների վրա:

Ինչ վերաբերում է դատախազներին, GRECO-ն ողջունում է Դատախազի գրասենյակի մասին օրենքի ընդունումը. կարևոր քայլեր են ձեռնարկվել դատախազների ընդունման ընթացակարգն ամրապնդելու և դատախազների էթիկայի հանձնաժողովն ամրապնդելու համար:

Այնուամենայնիվ, ավելի շատ միջոցառումներ են անհրաժեշտ ներկայացնելու պարտադիր վերապատրաստումների և գաղտնի խորհրդատվությունների վերաբերյալ:

GRECO-ն նշում է, որ անհրաժեշտ է հետագայում նշանակալից առաջընթացի հասել՝ գալիք 18 ամիսներին հանձնարարականների համապատասխանությունն ընդունելի մակարդակի հասցնելու համար: GRECO-ն Հայաստանի պատվիրակության ղեկավարին հրավիրում է լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնել արված առաջարկությունների իրականացման վերաբերյալ ոչ ուշ, քան 2019թ. հունիսի 30-ը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031