Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Երբ նախարարը գալիս է ԱԺ, իմ կաբինետում է լինում»

Դեկտեմբեր 21,2017 13:58

«Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ունի իր կարծիքը եւ ճիշտ չի լինի ասել, որ նրա մոտեցումը հիմք չունի: Նման հիմք կարող է լինել: Բայց այդ դեպքում առաջանալու էր այն մոտեցումը, որ դրանք սահմանադրական էին եւ այդ դեպքում մեծամասնության հանդեպ կարող էր հնչել մեղադրանք, որ փորձել է հեշտ ճանապարհով գնալ: Եվ եթե կա վեճ, տարբեր ընկալում, ապա մեծամասնությունը պետք է գնա բարդ ճանապարհով, որպեսզի չմեղադրվի, որ գնացել է հեշտ ճանապարհով»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով խորհրդարանում առաջացած խառնաշփոթին: Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում ՀՀ ԱԴ նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական չէ, մինչդեռ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ սահմանադրական է ու այդ կերպ կազմակերպել քվեարկությունը։ Սահմանադրական օրենքի համար պետք է կողմ քվեարկի պատգամավորների 3\5-ը:

Հրայր Թովմասյանը հերքում է լուրերը, որ իր եւ Դավիթ Հարությունյանի միջեւ լարված հարաբերություններ են. «Անձնական հակասություններ բացարձակ չկան: Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ։ Երբ նախարարը գալիս է ԱԺ, իմ կաբինետում է լինում: Մոռացեք, նման բաներ մի փնտրեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031