Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում երկու տասնյակ զինծառայողներ են սպանվել իրավապահների կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դեկտեմբեր 21,2017 13:49

«Իրավիճակ փոխող ցնցումներ չկային»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նկատեց. «Սահմանային միջադեպերը, որ տարվա սկզբին հաճախակի էին, երկրորդ կեսին նվազել էին, և իրավիճակը բավականին կայունացել է: Ռազմական տեսանկյունից ՀՀ-ն բավականին լուրջ գործողություններ, միջոցներ նախաձեռնեց սպառազինությունների ոլորտում: Սա նշանակում է՝ 2016-ի ապրիլյան դասը լավ սերտվել է և լուծվել ռազմական գերակայության հասնելու խնդիրը»:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ տարվա ընթացքում այս առումով ՀՀ իշխանությունները լավ աշխատանք են կատարել: Այնուհետև քաղաքագետը նշեց, որ լավ սպասումներ ունեն 2018-ին այդ աշխատանքները շարունակական դարձնելու առումով:

Հրանտ Մելիք Շահնազարյանի տպավորությամբ՝ միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ է գործադրում Ադրբեջանի նկատմամբ, ինչի արդյունքում Ադրբեջանի մոտեցումներն ավելի զիջողական են: Այդ համատեքստում էր նաև Ժնևում կազմակերպված Ալիև-Սարգսյան հանդիպումը:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ տարին անհաջող սկսվեց Ադրբեջանի համար. «2017 մուտք գործեցին լրտեսական սկանդալով,երբ սկսեցին ձերբակալություններ տարատեսակ ռազմական գործիչների, և առանց դատաստանի շատերը սպանվեցին իրավապահ մարմինների կողմից: Սա ցույց է տալիս, որ ներսում լուրջ խնդիրներ կան: Ներքին տարաձայնություններ կային ՊՆ նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ կապված, ինչն էլ հանգեցրեց նրան, որ անվստահության լուրջ մթնոլորտ է ձևավորվել զինված ուժերի հանդեպ: Ներսում խմորումների ընթացքում երկու տասնյակ զինծառայողներ են սպանվել իրավապահների կողմից, և լրտեսական սկանդալը մինչ օրս շարունակվում է: Երեք օր առաջ ադրբեջանական մամուլում պարզ դարձավ, որ նոր զինվորների ու հովիվների են ձերբակալել ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով»:

Հարցին ՝ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումներ 2018-ին սպասվո՞ւմ են, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ ըստ էության այդ հարցերը որոշվել են 2016-ի սահմանադրական հանրաքվեով, իսկ 2018-ին լուծվելու են ընդամենը տեխնիկական խնդիրներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031