Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարությունը չի որոշում, թե մենք որ ռեժիմով պետք է օրենքը ընդունենք, կամ չընդունենք, էդ մե՛նք ենք որոշում». Գեւորգ Կոստանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 13:34

«Հրայր Թովմասյանին մեղադրում են, որ ինքը սխալ լուծում է տվել: Ո՛չ, միանշանակ սահմանադրական էր եւ սահմանադրական է այս օրենքը»,- նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում իր ելույթում այսպես վստահեցրեց՝ անդրադառնալով այն բանավեճին, թե արդյոք «Դատական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը, որի շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացավ, սահմանադրական էր, թե՞ ոչ: Նա փաստորեն ընդդիմացավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ «Կառավարությունը չի որոշում, թե մենք որ ռեժիմով պետք է օրենքը ընդունենք, կամ չընդունենք: Էդ մե՛նք ենք որոշում եւ մենք էլ որոշել ենք այդպես: Սա սահմանադրական օրենք էր եւ քննարկվել ու քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ ռեժիմով»:

Նա անդրադարձավ նաեւ Ռուստամ Մախմուդյանի քվեարկության «չարաբաստիկ կոճակին»: Նրա խոսքով՝ ընդունենք, որ Մախմուդյանի եւ եւս մի քանի պատգամավորների կոճակները չեն աշխատում, հո չե՞նք կարող սահմանափակել պատգամավորների քվեարկության իրավունքը, ոչ ոք չի կարող Մախմուդյանին զրկել իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքից՝ որեւէ օրենքի վերաբերյալ, եթե կա տեխնիկական խնդիր:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031