Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պաշտպանները դատարանում գործադուլ հայտարարեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 13:26

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով այսօրվա նիստը սկսվելուն պես ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ գործադուլ է հայտարարում եւ, ըստ այդմ, տասը րոպեով հեռանում է նիստերի դահլիճից: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին խնդրեց դա չդիտել որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որովհետեւ բողոքի ակցիան դատարանի դեմ չէ ուղղված: «Այն ուղղված է իշխանությունների կողմից փաստաբանների հանդեպ դրսեւորած հալածանքների դեմ»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Գործադուլին միացած մյուս փաստաբան Նինա Կարապետյանցն էլ հստակեցրեց՝ իրենք այդ կերպ բողոքում են երեկ ԱԺ-ի ընդունած օրինագծի դեմ, որը թույլ է տալիս փաստաբանին տուգանել 100 հազար դրամով: Կարապետյանցն օրինագիծը խայտառակություն որակեց:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը թույլ է տալիս մասնավորապես փաստաբաններին տուգանել մինչեւ 100 դրամի չափով:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն իրավիճակը կարգավորելու նպատակով տասը րոպեով ընդմիջում հայտարարեց: Գործադուլին միացավ նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031