Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Դավիթ Հարությունյանը հեղինակավոր իրավաբան է, բայց մենք էլ կարծիք ունենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 13:17

«Դավիթ Հարությունյանն իմ քավորն է. եւ կնունքի, եւ հարսանիքի: Դավիթ Հարությունյանի նկատմամբ միշտ խորին հարգանք ունեցել եմ եւ ունենալու եմ: Իրավաբանության առումով, ես իմ առաջին պաշտոնը զբաղեցրել եմ Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման…, հետեւաբար, եթե շատ փորձեք իմ եւ Դավիթ Հարությունյանի միջեւ անձնական ինչ-որ խնդիր տեսնել, համոզված եղեք, անհնար է, անտրամաբանական  է ու անբարոյական»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Հարցերը երեկ կայացած վիճելի քվեարկության մասին էին եւ այն մասին, որ Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի անձնական հակասությունները «ջրի երես դուրս եկան» այդ քվեարկությամբ: Խնդիրն այն է, որ դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու քվեարկությունը ԱԺ նախագահը հայտարարեց սահմանադրական, ինչի արդյունքում ՀՀԿ-ն անցկացրեց նախագիծը, մինչդեռ, ավելի ուշ, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այն սահմանադրական չէ`անհարմար վիճակի մեջ դնելով ՀՀԿ խմբակցությանը:

Գեւորգ Կոստանյանն ասում է`մասնագիտական տարբեր մոտեցումներ են, որոնք իրենք միշտ էլ ունեցել են եւ կունենան. «Դավիթ Հարությունյանը լուրջ իրավաբան է, հեղինակավոր իրավաբան է, բայց մենք էլ կարծիք ունենք»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031