«Իհարկե, վեճ չի եղել եւ չի էլ կարող լինել: Քննարկում է եղել ընդամենը, առողջ մթնոլորտ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Հիշեցնենք, երեկ լուրեր տարածվեցին, որ Սերգեյ Բագրատյանի եւ Արթուր Մանուկյանի միջեւ քաշքշոց եւ ծեծկռտուք է եղել:
Հարցին`չի՞ կարծում, որ պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսեւորում, Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Այ եթե լիներ, հարիր չէր, բայց նման բան չի եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ