2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88,2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,9%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 8,7%։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,4%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82,5%-ը կամ 72,8 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11,0%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 10,7%-ով։
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է 66,5%-ը կամ 48,4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24,3%-ը կամ 17,7 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4,3% կամ 3,1 հազ. մարդ։
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում են 36,3%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,6%-ով։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում