ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում խոսելով «Ելքի» մասին՝ ասաց, որ իրենք պարզապես ուզում են ԱԺ-ի աշխատանքները խաթարել եւ Նոր տարուց առաջ տրամադրություն գցել, իրենց համար կարեւոր չի օրենքը, ուզում են ցույց տան, որ ԱԺ մեծամասնությունը իրավիճակին չի տիրապետում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հակադարձեց նրան՝ հիշեցնելով, որ ասում էին, թե երկիրը «կուկլա երկիր» են սարքելու, խորհրդարանական երկիր, 3/5-րդով են անցնելու օրենքները, իսկ հիմա հենց տեսնում են ինչ-որ բան այն չէ, արդեն խոսում են տիրապետելու մասին. «Արդարադատության նախարարը գալիս է ստեղ, ԱԺ-ի վրա մուննաթ է գալիս, ասում է՝ արա էս ինչ եք, չեք ջոկում ինչ եք անում: Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես: Արա, նախարարը ստեղ հավսար-զգաստից բացի ուրիշ ձեւ չպետք է կարողանա կանգնի: Հիմա տիրապետում եք, չեք տիրապետում…դուք սկի ձեր կառավարությանը չեք կարում տիրապետել, ուրիշ ինչի՞ն եք ուզում տիրապետեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ