Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Սեւանի ափամերձ հատվածում ջուրը չի ճանաչում որեւէ անձի։ Այն բարձրանում է իր կանոնին համապատասխան». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2017 12:50

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ փորձեց ամփոփել անցնող տարին։

– Պարոն Մինասյան, Սեւանի ափամերձ տարածքների մաքրման խնդիրը մնում է արդիական բոլոր ժամանակներում։ Հնարավոր չէ՞ կազմակերպել աշխատանքը այնպես, որ կանոնակարգվի ափամերձ տարածքների՝ ժամանակին մաքրումը։

– Այստեղ էլ կան լուրջ անելիքներ, ընդունում եմ այդ մոտեցումը։ Եվ շատ ավելի կարեւոր է ենթակաոուցվածքների՝ ժամանակին ապամոնտաժումը կամ տեղափոխումը, ինչը նաեւ որոշակի լուրջ ֆինանսական հետեւանք է իրենից ենթադրում։ Օրինակ՝ ճանապարհի տեղափոխում կամ այլ ենթակառուցվածքի ապամոնտաժում։ Ուզում եմ կես կատակ նաեւ արձանագրել, անկախ նրանից՝ ով ինչպես է մտածում. Սեւանի ափամերձ հատվածում ջուրը չի ճանաչում որեւէ անձի։ Այն բարձրանում է իր կանոնին համապատասխան։

– Բացի այդ՝ Սեւանա լիճ տանող ճանապարհին տարագույն կրպակներ են՝ տուրիստի աչքին ոչ հաճո։ Ի՞նչ է անում այս ուղղությամբ նախարարությունը՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի անճոռնի տեսարանները վերանան։

– Մենք անցած տարի «Մաքուր Հայաստան»-ի ծրագրի շրջանակներում ոչ միայն աղբահանության, այլեւ կրպակների տեղափոխման մեծամասշտաբ գործողություններ ենք իրականացրել, շուրջ 170 նմանատիպ ժամանակավոր տաղավարներ տեղափոխվել են, հեռացվել են։ Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, բայց դեռեւս արդյունքները գոհացուցիչ չեն։ Սա պետք է փաստել, որովհետեւ տարիների ընթացքում ձեւավորված այդ վիճակը մեկ անգամից հնարավոր չէ մաքրել:

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031