«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց, կայացվեցին անօրինական որոշումներ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադառնալով բանավեճին՝ «Դատական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը սահմանադրական է, թե ոչ՝ հեգնեց, որ եթե ձայները չբավարարեր խորհրդարանական մեծամասնությանը՝ նախագիծն անցկացնելու, կասեին սահմանադրական չէ, եթե բավարարեր՝ կապացուցեին, որ սահմանադրական է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան դաշինքը երկրի մայր օրենքը սարքել պոլի շոր համարում է անընդունելի եւ ի նշան անհամաձայնության՝ մենք լքում ենք նիստերի դահլիճը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ