«Քաղաքական մեծամասնության կենսակերպն ինձ չի հետաքրքրում: Քաղաքական մեծամասնության բիո-ռեժիմի հետ կապված դիմեք իրենց խոսնակներին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`երեկվանից դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության շուրջ տեղի ունեցած զարգացումները չե՞ն փաստում քաղաքական մեծամասնության մեջ հակասությունների մասին:
Հիշեցնենք, խառնաշփոթ առաջացավ նրանից, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց`այդ նախագիծը սահմանադրական չէր: Հետեւաբար, քվեարկության համար սահմանված ձայների քանակ չէր պահանջվում, բավարար էր բացարձակ մեծամասնության քանակը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`հնարավոր է, խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը համաձայնության եկած լինի ՀՀԿ-ի հետ`իր քվեարկության մասով: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, մեր խմբակցությունում չի կարող լինել որեւէ պատգամավոր, որը որեւէ քաղաքական ուժի հետ ունենա լատենտային, ստվերային պայմանավորվածություններ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ