Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մի տարի էլ կսուբսիդավորի

Դեկտեմբեր 21,2017 12:32

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ 2018-20թթ. միջնաժամկետ ծրագրերում նախատեսում են 8 ոլորտներում՝ հացահատիկային սերմարտադրության զարգացում, գյուղատնտեսական տեխնիկայի ու լիզինգի, վարձակալություն, վարկային միջոցների, վարկերի տոկոսների եւ այլնի սուբսիդավորում իրականացնել։ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ ներկայացրեց «Վիոլաջուր» ընկերության կողմից խմելու ջրի սակագների մեղմացման նախագիծ. «Նոյեմբերի 7-ին ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ՝ սակագինը վերանայելու համար, առաջարկով 194 դրամ։ Հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին բավարարվել է ընկերության հայտը՝ սահմանելով խմելու ջրի 191 դրամ սակագին։ Որպեսզի լրացուցիչ բեռ մեր ազգաբնակչության վրա չավելացնենք, առաջարկում ենք սուբսիդիա տրամադրել՝ սակագինը պահպանելով գործող 180 դրամ սակագնի սահմաններում»

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե բոլո՞ր սպառողներին է վերաբերում եւ ավելացրեց. «Սա վերջին տարին լինի, որ բոլորին ենք սուբսիդավորում. սուբսիդիան կվերաբերի միայն սոցիալապես անապահով խավին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031