Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր տարուց առաջ ինչքան էլ ցանկանաք տրամադրություն գցել, դա ձեզ չի հաջողվի». Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելքին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 12:12

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում անդրադարձան «Ելքի» քննադատություններին՝ երեկվա քվեարկության հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ «Ելքը» հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենք է խախտվում, պետք է լինի վերաքվեարկություն, բայց ԱԺ նախագահը չլսեց նրանց պահանջը:

Էդուարդ Շարմազանովը բացատրեց՝ Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, որ կրկնակի քվեարկություն անեինք, ո՞նց էր կոճակն աշխատելու, էլի չէր աշխատելու:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սահմանադրական օրե՞նք էր դա, որ անպայման 63 կողմ ձայնով պետք է անցներ՝ Շարմազանովն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այն համարել է սահմանադրական օրենք, դրա համար էլ ԱԺ նախագահն այդպես էլ հայտարարել է:

Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ԱԺ նախագահությունը հենվում է իրավաբանական վարչության եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կարծիքի վրա. «Հանձնաժողովը տվել է, որ այդ օրենքը սահմանադրական է, իրավաբանական վարչությունը չի առարկել դրան, այսինքն, ԱԺ ղեկավարությունը վարվել է կանոնակարգի համաձայն»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, արդեն Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը կպարզեն, թե ով է ճիշտ, դա մասնագիտական վեճ է. «Կհավաքվեն իրավաբանները, այդ հարցի մեկնաբանությունը կտան»:

Ինչ վերաբերում է «Ելքին», Բաղդասարյանը հարցրեց. «Արդյոք օրենքին էին իրենք դեմ, թե՞ ուզում էին ԱԺ բնականոն աշխատանքը խարխլել: Ինձ թվում է, օրենքը իրենց համար այդքան էլ կարեւոր չէր այս պահին, պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակին տիրապետել: Իսկ դա այդպես չէ, ԱԺ մեծամասնությունը, կոալիցիան կարողանում է իրավիճակը տիրապետել»:

Վահրամ Բաղդասարյանի համար անհասկանալի է, թե ինչու է «Ելքը» մատի փաթաթան սարքում Մախմուդյանի քվեարկությունը, միշտ էլ, երբ պատգամավորները չեն կարողացել քվեարկել, տեղում բարձրաձայնել են, նրանց ձայնը հաշվվել է. «Ես խնդրում եմ հանրությանը մի՛ ապակողմնորոշեք, որեւէ կանոնակարգի խախտում չի եղել, ամեն ինչ ընթացել է իր բնականոն հունով եւ Նոր տարուց առաջ ինչքան էլ ցանկանաք տրամադրություն գցել, դա ձեզ չի հաջողվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031