Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» Հ1-ից պահանջում է ներողություն խնդրել

Դեկտեմբեր 21,2017 11:51

«Ելք»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկվա քվեարկության արձագանքներին, հատկապես՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբանություններին

Նա ասաց, որ սխալ կերպ է կատարվածը մատուցվել հանրությանը, որտեղ տպավորություն է եղել, որ «Ելքն» է «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հայտարարել Սահմանադրական օրենք. «Պարոն Հրայր Թովմասյան, կուզենայինք ձեզնից էլ մի մեկնաբանություն լսել, երբ ձեզ սխալ են համարում»: Այլապես, ըստ նրա, մեկնաբանվում է, թե «Ելքը» չգիտեր ինչ օրենք է քննարկվում, որոշել էր, որ սա Սահմանադրական օրենք է, հետո պարզվեց, որ Սահմանադրական չէ, որովհետեւ նախարարը ասեց, իսկ «Ելքը» հենց էնպես տեղը շուխուռ է արել»:

Գորգիսյանը Հ1-ից պահանջում է, որ ներողություն խնդրեն «Ելքի» բոլոր պատգամավորներից եւ խորհրդարանից. «Ազգային ժողովն է որոշել, որ սա սահմանադրական օրենք է, ԱԺ նախագահը հայտարարել է եւ քվեարկություն է անցկացրել, ցուցատախտակը ֆիքսել է եւ պահանջել է, որ լինի 63 ձայն: Պաշտոնապես պահանջում եմ, որ Հանրային հեռուստատեսությունը ներողություն խնդրի եւ հերքի երեկվա իրենց հրապարակումները»:

Իսկ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավելեց. «Ասում են՝ «Ելքը» բոյկոտեց, հետո պարզվեց, որ սա սահմանադրական օրենք չէր: Ոչ, մենք չենք պարզել, որ սա սահմանադրական օրենք չէ, սա սահմանադրական է: ԱԺ-ի կողմից պետք է լինի պարզաբանում: Երբ արդարադատության նախարարն ասում է, որ սա սահմանադրական օրենք չի, հանրությանը մատուցվում է, թե այս դահլիճում ոչ ոք չի հասկանում, որ սա սահմանադրական օրենք չէ, չգիտեմ ինչ են քվեարկում, ինչ են բոյկոտում, ինչ են ընդունում, կարելի՞ է ԱԺ-ի վերաբերյալ այսքան նեգատիվ ինֆորմացիա տալ մեր հանրությանը, հասկացանք, հա, ասենք, պատգամավորներին այդքան շատ չեն սիրում»:

Ըստ Մարուքյանի, այդտեղ էթիկայի խնդիր էլ կա, ո՞նց կարող է երկրի երկրորդ դեմքը մի բան հայտարարի ու ԱԺ-ում «մեկը գա կանգնի ամբիոնի մոտ ու ասի՝ ստեղ սաղդ վրիպել եք, սխալ եք, մենք ենք ճիշտը»:

Իսկ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ «Ելքը» միշտ շատ ակտիվ մասնակցում է քննարկումներին եւ օրենքներից էլ շատ լավ տեղյակ է, որպես ապացույց նա ներկայացրեց այն, որ երեկ իրենք բոյկոտել են նիստը եւ քննարկվելով երեք կարեւոր օրենքներ, նիստը ավարտվել է ընդամենը 14.30-ին:

Երեկվա քվեարկությանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Արարատ Միրզոյանը, սա արդեն հունից հանեց ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանին. «Հասկացանք, լավ, մի անգամ ասիք, երկու անգամ ասիք, մի բանի մասին ինչքա՞ն կարաք ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031