Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հարձակման է ենթարկվել:
Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, Փայլանն իր ելույթում կոչ է արել ֆինանսների նախարար Նաջի Աբղալին քննել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքի անդամների կապը Մեն կղզում օֆշորային ընկերությունների հետ:
Ի պատասխան՝ Թուրքիայի իշխող խմբակցության ղեկավար Իլքնուր Ինջոզն ասել է. «Դու վերջին մարդն ես, որ կարող է բարոյականության դասեր տալ խորհրդարանում, բայց դա էլ չես: Ես կուզեի դա հատուկ նշել: Դու անգամ վերջին մարդը չես խորհրդարանում»:
«Ամբարտավա՛ն»,- պատասխանել է Փայլանը, որից հետո Ինջոզը տեղից բարձրացել է և քայլել Փայլանի ուղղությամբ:
Նիստն ընդհատվել է լարվածության պատճառով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ