Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Արոնյան. «նոր հաջողությունների համար նախադրյալներ կան». «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 21,2017 11:39

Մեր երկրի լավագույն շախմատիստը հավատարիմ մնալով ինքնատիպ գնահատականներին՝ համեստ իրատեսությամբ է գնահատել այս տարվա ընթացքում իր ելույթները: «Անշուշտ, 2017 թվականը լավագույններից մեկն էր իմ մարզական կենսագրությունում: Ես շատ գոհ եմ, որովհետեւ այն վատ սկսվեց եւ միջին կարգի վերջաբան ունեցավ, բայց ընթացքում որոշակիորեն լավն էր: Այնպես որ, ցանկանում եմ արագ եւ կայծակնային շախմատի առաջիկա աշխարհի առաջնություններում արժանի վերջակետ դնել այս տարվան»,- նշել է Արոնյանը:

Անդրադառնալով աշխարհի գավաթի խաղարկությունում իր հաղթանակին՝ հայ շախմատիստը քննադատել է իր խաղը. «Ցավոք, ցուցադրեցի շատ ցածր մակարդակի խաղ: Բայց գերակայողը մարզական արդյունքն էր: Կարեւորն այն է, որ չկենտրոնացա շախմատի որակին, այլ շարունակեցի պայքարել: Դրանից գոհ եմ»:

Նա խոստովանել է, որ մեծ սպասումներով է սկսելու հաջորդ մրցաշրջանը, որում նոր հաջողությունների հասնելու համար, իր խոսքերով, առկա են բոլոր նախադրյալները: «2018-ին հուսով եմ լավ արդյունքների հասնել, քանզի այս տարի բավականին կայուն ելույթներ ունեցա: Եվ ընտանեկան կյանք սկսեցի կնոջս հետ, որին բավական վաղուց էի հանդիպում: Նաեւ գտա անհրաժեշտ որոշ մարդկանց, որոնց հետ համագործակցում եմ: Դրա համար էլ լավ սպասումներ ունեմ հաջորդ տարվանից: Կարծում եմ, լավ է, երբ ինչ-որ բան տրամաբանորեն թեւակոխում է այլ փուլ»,- ասել է նա:
Խոսելով տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարից սպասումների մասին՝ Արոնյանը հայտարարել է, որ ձգտելու է փոխել նախկինի տխուր ավանդույթը: «Կարծում եմ, այդ մրցման յուրաքանչյուր մասնակից կունենա մոտ 30 տոկոսին հավասար հնարավորություն, քանզի մրցաշարն ունի շատ հավասար կազմ: Ամեն ինչ կախված է լինելու անհատական պատրաստականությունից եւ խաղի ընթացքից: Բեռլինը շախմատային առումով առայժմ այնքան էլ հաջողակ քաղաք չէ ինձ համար, բայց պետք է փորձել փոխել իրավիճակը»,- եզրափակել է նա:

Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031