Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողների անմեղությունը . ԴԱՀԿ

Դեկտեմբեր 21,2017 11:32

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանի և նույն բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Կարեն Միլիտոնյանի անմեղությունը և նրանց արդարացրել է:

Հետագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ս/թ հոկտեմբերի 18-ի որոշմամբ վերոհիշյալ դատավճիռը թողել է անփոփոխ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031