Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ ջան, որ դու խոսում ես, էլ մենք չենք խոսում, արխային խոսա». Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 21,2017 11:30

Խորհրդարանում քննարկվում է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը՝ երկրորդ ընթերցմամբ:

Օրենքի նախագծի շուրջ հայտարարված մտքերի փոխանակումը առիթ էր՝ երեկվանից կուտակված դժգոհությունները հայտնելու, գրանցվեց 9 պատգամավոր, այդ թվում՝ Սեյրան Սարոյանը: Ավելի ուշ պարզվեց, որ Սարոյանը շփոթել է կամ մատն է կպել: Նա էլ, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է գրանցվել՝ ելույթ ունենալու համար՝ կատակեց. «Նիկոլ ջան, որ դու խոսում ես, էլ մենք չենք խոսում, արխային խոսա»:

Իսկ Փաշինյանն իր ելույթում հարցադրում արեց, թե ո՞ր իրավական ակտով է հիմնավորվում ԱԺ նախագահության արձանագրումը, թե «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը ընդունվել է քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ երեկ այս հարցի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին նիստերի դահլիճը:

Փաշինյանը ԱԺ կանոնակարգ օրենքից մեջբերում արեց եւ վստահեցրեց, որ Ռուստամ Մախմուդյանի բանավոր խոսքը, որ ինքը կողմ է, չպետք է հաշվառվեր, որպես կողմ ձայն, այդ մասին օրենքում կետ չկա. «Կա 6-րդ կետը, որն ասում է, որ նման դեպքերում, երբ խախտում է տեղի ունեցել, պատգամավորը չի կարողացել օգտվել իր քվեարկելու իրավունքից, պետք է տեղի ունենա վերաքվեարկություն»:

ՀՀԿ խմբակցության անդամները սկսեցին հակադարձել Փաշինյանին, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղից բղավեց. «Կոճակը չի աշխատել, Նիկո՛լ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031