Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինարի գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանի մասին. «Հազարավոր ուսանողների ուսման վարձեր ա տալիս, բայց մի հատ ստից բանը փոխում են, շուռ են տալիս». «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2017 11:25

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում, ի թիվս հանրապետության այլ համայնքների, «տարի են փակում». ի մի են բերում տարեկան ցուցանիշները, «գույքագրում» կատարված աշխատանքները, կիսատ մնացած գործերն ու հստակեցնում եկող տարվա հետ կապված անելիքները: Իրավիճակն այսպես նկարագրեց համայնքի ղեկավար, անկուսակցական, 2006-ից մինչ օրս պաշտոնավարող Մհեր Մարտոյանը:

– Վստահ եմ՝ հետեւում եք մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, տեղյակ կլինեք նաեւ Ձեր համագյուղացու՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի աղմկահարույց հայտարարությանը, թե թանկացումը չի ազդի աղքատ, չունեւոր մարդկանց վրա, քանի որ նրանք ինքնաբուխ հրաժարվում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ գնելուց:

-Ինքն էդ իմաստով չի ասել, հասկանում եմ, թանկացումը ո՞նց չի կարա ազդի, բայց ինքն այլ իմաստով ա ասել:

– Հաճա՞խ է այցելում համայնք, աջակցո՞ւմ է համագյուղացիներին:

-Բացի իրանից ո՞վ ա օգնում: Մենակ համայնքին չի օգնում, այլ ամբողջ Հայաստանի ժողովրդին է օգնում: Գյուղ հաճախ չի այցելում, բայց տարածաշրջան՝ շատ հաճախ: Հազարավոր ուսանողների ուսման վարձեր ա տալիս, բայց մի հատ ստից բանը (հայտարարությունը) փոխում են, շուռ են տալիս, հո տենց չի՞: Մի հատ եկեք, ուսումնասիրեք, ինքը հազարավոր մարդկանց ա օգնում, ինքն էլ բիզնեսմեն չի, եսիմ ինչ բիզնեսմեն: Իրանց քրտինքով ստեղծել են, թունելներով, հազար տանջանքներով ստեղծում են: Ստեղծածի առյուծի բաժինն էլ ժողովրդին են տալիս: Որ մի հատ խորանաք, գյուղի քանի՜ մարդկանց մենակ տներ են սարքել, նվիրել:

– Պարոն Հակոբյանն այդքան առատաձե՞ռն մարդ է: Ասում են՝ նրա մականուններից մեկն էլ Բեդնի Հակոբ է, աղքատ իմաստով:

-Բեդնի՞…Ինքը կյանքում քյասիբ չի եղել ու քյասիբ էլ չի լինելու: Իրանք հոգով են հարուստ, ոչ թե փողով են հարստությունը չափում: Դուք ո՞նց եք չափում: Ասեմ, որ ինքը տենց մականուն չունի:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031