Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուի խոսքերը, թե իրենք ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել են նախապայմաններով, նորություն էր. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2017 11:03

Որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մշտապես որպես նախապայման առաջ է քաշել ԼՂ խնդիրը, հայտնի փաստ է։ Թուրքիան 1993 փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը մտան Քելբաջար։ Դրանից հետո նրանք մշտապես շեշտել են, որ առանց ԼՂ խնդրի լուծման (իսկ լուծման ուղղությամբ առաջին քայլերից մեկը յոթ շրջանների վերադարձն է Ադրբեջանին), իրենք չեն պատրաստվում բարելավել ՀՀ-ի հետ հարաբերությունները։

Բայց Չավուշօղլուի խոսքերը, թե իրենք ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել են նախապայմաններով, նորություն էր։ Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում հայկական կողմը մշտապես պնդել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության մասին։ Բայց հիմա պարզվում է հակառակը. Թուրքիան Հայաստանի վերաբերյալ նախապայմաններ է դրել, որոնց էլ համաձայնել են։ Միայն թե պարզ չէ՝ Թուրքիան ո՞ւմ առաջ է դրել այդ նախապայմանները՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ միջնորդ երկրների։ Ու քանի որ արձանագրությունները նախաստորագրվել են, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը կամ միջնորդ երկրները համաձայնել են նախապայմաններին։

Հայաստանը մինչեւ հիմա չի մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունները։ Մինչդեռ սա կարեւոր է իմանալ, թեկուզ հետին թվով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031