«Առանձնահատուկ» մարզչի թիմը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցակցի հարկի տակ հանդիպեց այս փուլի, թերեւս, ամենաթույլ ակումբի՝ ավելի ցածր դիվիզիոնում հանդես եկող «Բրիսթոլ Սիթիի» հետ: Անփառունակ պարտություն կրելով 1:2 հաշվով՝ ՄՅՈՒ-ն ոչ միայն դուրս մնաց պայքարից, այլեւ զրկվեց նախորդ մրցաշրջանից իրեն պատկանող գավաթից:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, որ այս անգամ հայտավորված էր, խաղադաշտ մտնելու հնարավորություն ստացավ միայն հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ, 69-րդ րոպեին փոխարինելով Զլատան Իբրաիմովիչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ