Լորձաթաղանթի եւ մաշկի վերքերի կամ խոցերի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հետեւյալ խառնուրդը. 50 գրամ էվկալիպտի տերեւների վրա լցնել 500 միլիլիտր եռման ջուր եւ 10-15 րոպեի չափ դնել ջրային բաղնիքի վրա: Հովացնել եւ քամելուց հետո ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդը օգտագործել թրջոցների եւ վաննաների տեսքով:
Դժվարաբուժ վերքերի եւ խոցերի բուժումը կարելի է իրականացնել հետեւյալ խառնուրդով. 1 ճաշի գդալ չոր ճահճախոտի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր, 10-15 րոպեի չափ դնել ջրային բաղնիքի վրա: Հովացնել եւ քամելուց հետո ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Խառնուրդը կարելի է օգտագործել վերքերի եւ խոցերի լվացման համար, ինչպես նաեւ ներընդունման ձեւով ստամոքսի խոցի դեպքում՝ 1 ճաշի գդալ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Մի շարք մաշկային հիվանդությունների դեպքում օգտակար է հետեւյալ խառնուրդը.
1-2 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացված ծաղիկների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր եւ 10-15 րոպեի չափ դնել ջրային բաղնիքի վրա: Հովացնել եւ քամելուց հետո ավելացնել 1-2 թեյի գդալ մեղր: Խառնուրդը օգտագործել թրջոցների տեսքով:
Այս խառնուրդը օգտակար է նաեւ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ հաստ աղու քրոնիկական բորբոքումների ժամանակ՝ 50 գրամ խառնուրդը հոգնայի ձեւով քնելուց առաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
20.12..2017