ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսելով ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների մասին, ասաց. «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ամուր են եւ մենք տարբեր ոլորտներում սերտորեն համագործակցում ենք: Ինձ հատկապես գոհացնում է տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների խորացումը մեր երկրների միջեւ: Մենք տվյալներ ունենք, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում առեւտրի ծավալներն աճել են 35 %-ով: Առեւտուրը ոչ միայն հնարավորություններ, այլեւ աշխատատեղեր է ստեղծում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում»:
Դեսպանն անդրադարձավ նաեւ ներդրումներին. «Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ներդրումները Միացյալ նահանգների կողմից կես միլիարդ դոլարի են հասել: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին շարունակելու են աճել: Ես, ընդհանուր առմամբ գոհ եմ երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակից, բայց գտնում եմ, որ կարելի է ավելի խորացնել, ամրապնդել մի շարք ոլորտներում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ