Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհական տարկետման իրավունքի վերացման դեմ ուսանողների պայքարը չի դադարելու

Դեկտեմբեր 20,2017 22:50

Դասադուլների շարքին հաջորդել են ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի ղեկավարության հետ քննարկումները, որից ուսանողների նախաձեռնող խմբին պարզ է դարձել այդ հանդիպումների անարդյունավետությունը: Որպես բողոքի շարունակություն՝ ԵՊՀ ուսանողներ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը հայտարարել են նոյեմբերի 15-ին ընդհատված հացադուլը վերսկսելու մասին:

Այսօր ուսանողների նախաձեռնող խումբը հավաքվել էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ քննարկելու հետագա անելիքները: Նկատի առնելով, որ բուհերում դասերն ավարտվել են եւ սկսվում է քննաշրջանը, որի ընթացքում ակնկալվող ակտիվություն չի լինի, առաջարկ եղավ խնդրել հացադուլ հայտարարած երկու ուսանողներին դադարեցնել հացադուլը, դրա փոխարեն առաջիկա մեկուկես-երկու ամսին  ակտիվացնել քարոզչական աշխատանքները հանրության շրջանում եւ դասերը վերսկսվելուն պես դիմել գործնական ակտիվ քայլերի:

Սակայն այդ առաջարկը չընդունվեց նախ այն պատճառով, որ հացադուլ հայտարարելը Դավթի եւ Յուրիի գիտակցված որոշումն է, որից նրանք չեն պատրաստվում հրաժարվել, ապա՝ այդ դեպքում արդյունավետ պայքարելու ժամանակ չի մնա, քանի որ դասերն սկսվելու են փետրվարին, իսկ նոր օրենքի նախագծի հաստատումը նախատեսվում է արդեն մարտ ամսին:

Նախաձեռնող խումբը որոշեց մոտ ժամանակներս կրկին հավաքվել եւ շարունակել քննարկել իրենց առաջիկա անելիքները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031