Միջպետական ավտոճանապարհի եզրին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամը» կառուցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնի մուտքի դարպասի վրա փակցված ազդագիրը վկայում է, որ այն պետք է գործարկվեր նոյեմբերի 30-ին:
Սակայն 4 դոնորի կողմից գործարկվող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը դեռ պատրաստ չէ:
Զանգահարեցինք ազդագրում նշված հեռախոսահամարով: Ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը հայտնեց, որ շինարարական նախագծում փոփոխություններ են կատարվել, կենտրոնը պատրաստ կլինի 2018թ. հունվարի 20-ին:
Նա ասաց, որ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը կծառայի որպես գյուղատնտեսական դասընթացների վայր եւ վաճառակետ: Այնտեղ կուսուցանվեն գյուղատնտեսական գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, կվաճառվեն գյուղատնտեսական գործիքներ եւ այլն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ