Լրահոս
Օրվա լրահոսը

Վառվել են վարչապետի սիրած փողոցի ամանորյա լույսերը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2017 21:52

Քիչ առաջ վառվել են Գյումրու պատմական կենտրոնի ամենակոլորիտով փողոցի՝ Ռուսթավելու անվան փողոցի լույսերը։

Հիշեցնենք, որ այս փողոցը վերանորոգվեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝  Գյումրու «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։

Ակնհայտ է, որ այն դարձել է ոչ միայն գյումրեցիների, այլ կառավարության ղեկավարի ամենասիրելի  տեղանքներից մեկը։ Նա, Գյումրի ոտք դնելուն պես, պարտադիր ոտքով պիտի ճեմի «Կումայրի» արգելոցի տարածքով ու հատկապես այս փողոցով։

Այն կարելի է համարել Գյումրու ամենաշքեղ զարդարված փողոցը, միայն թե ցավալի է, որ այս գունեղ, ուրախ փողոցից դուրս լրիվ այլ Գյումրի է՝  ցեխաշախաղ ու մռայլ Գյումրի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031