Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն արտերկրում ներկայացնելու՝ մեր առջև դրած նպատակն այս տարի իրականացրել ենք». Արման Ծատուրյան

Դեկտեմբեր 20,2017 21:01

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր ղեկավարած կառույցի համար 2017 թվականն ամփոփում է ՝ շատ լավ գնահատականով:

«Հայաստանն արտերկրում ներկայացնելու՝ մեր առջև դրած նպատակն այս տարի իրականացրել ենք: Ունեցել ենք 12 խոշոր ցուցահանդես Պատկերասրահում, այդ թվում՝ «Լվովի հայկական տաճարի վերածնունդը», «100 կտավ», Ռաֆայել Մեգալ «Հովազներն իմ ծաղկած այգում», Արա Շիրազ. Հետահայաց ցուցադրություն և այլն»:

Ազգային պատկերասրահի արտագնա ցուցահանդեսներից Արման Ծատուրյանն առանձնացրեց Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կազմակերպած «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Ազգային պատկերասրահի 2017-ի գործունեության բարձրակետը, սակայն, «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսի բացումն էր, որը մեծ ոգևորոթյուն առաջացրեց ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ հենց Ազգային պատկերասրահում: Մեր տարեց աշխատակիցները վկայում են, որ երբեք չեն տեսել այցելուների նման հոսք: Սեպտեմբերի 15-ից մինչ այս պահը ցուցահանդեսն ունեցել է 50 հազար այցելու: Հայաստանում որևէ ցուցահանդես երեք ամսվա ընթացքում 50 հազար այցելու չի ունեցել»:

2017-ին հաջողվել է լուծել Ազգային պատկերասրահի անվտանգության խնդիրը: Տեղադրվել է 76 տեսախցիկ:

«Մեր ոստիկաններն էլ լավ զինված են, խորհուրդ չեմ տա անգամ փորձել»,-կատակեց Ծատուրյանը: 2017-ին Պատկերասրահում լուծվեց վաղուց հասունացած թվայնացման խնդիրը, կյանքի կոչվեց Աուդիոգիդ հավելվածը, 2017-ի մայիսից գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը, Պատկերասրահում իրականացվել են նաև վերանորոգման լուրջ աշխատանքներ:

«Թանգարանի սրահները հիմնականում վերանորոգված են: Այդ նպատակով ծախսվել է 28 միլիոն դրամ՝ ոչ մի լումա պետական բյուջեից: Հատուկ իզոլացիաներ են կատարվել, փակվել են պատուհանները: 2018-ին վերանորոգելու ենք 4-րդ և 6-րդ հարկերը՝ նորագույն տեխնոլոգիաներով փակելով բոլոր պատուհաններն ու ապահովելով ջերմային ու խոնավության ռեժիմները»:

2017-ի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 հազար այցելու, որից 43 հազար 529-ը այցելել է Պատկերասրահ՝ դիտելու Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ինչ վերաբերում է 2018-ին ակնկալվող ծրագրերին. ՀԱՊ-ի տնօրենը նախատեսում է իրականացնել Լևոն Թութունջյանի անհատական ցուցահանդեսը: Մեծ ցանկություն կա Պաբլո Պիկասոյի գործերի ցուցադրություն կազմակերպել Հայաստանի ազգային պատկերասրահում:

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031