Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Այգեձորի բնակիչները «Լեքսուսի» կեղծ վթարի համար տուգանվել են

Դեկտեմբեր 20,2017 19:44

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Խաչատուր Սուսլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. փետրվարի 1-ին տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասը վերականգնելու եւ ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով` 752 հազար դրամ ապահովագրական հատուցման գումար հափշտակելու նպատակ ունենալով, խարդախության եղանակով եւ վստահությունը չարաշահելու միջոցով, նախնական համաձայնություն է եկել համագյուղացի, 1953թ. ծնված Յուրիկ Մելքումյանի հետ, 2017թ. փետրվարի 6-ին կազմակերպել է վթարի ձեւացում:

Նրանք ներկայացրել են չհամապատասխանող տվյալներ, իրականությանը խեղաթյուրել եւ հաղորդել են կեղծ տեղեկություններ` ներկայացնելով Յուրիկ Մելքումյանին պատկանող «ԳԱԶ 2507» մակնիշի ավտոմեքենայի եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ կեղծ պատահար,սակայն հանցագործությունն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չի հասցվել:

Խ. Սուսլյանին եւ Յու. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Խարդախության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով»): Այդ հոդվածը նախատեսում է 500 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ազատազրկում: Երկու այգեձորցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացած Այգեձորի բնակիչները միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, իրենք համաձայն են մեղադրանքի հետ:

Այդ միջնորդությունը բավարարվել է: Դեկտեմբերի 4-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Խ. Սուսլյանին եւ Յու.Մելքումյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածով եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031