Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Դեկտեմբեր 20,2017 19:22

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առևանգելու և սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

2017թ. դեկտեմբերի 19-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության է տեղափոխվել 1976թ. ծնված մի կին, ով հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։

Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես տաքսու վարորդ,  կնոջը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից առևանգել է և տեղափոխել Երևան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս, որտեղ նրա  նկատմամբ բռնություն է գործադրել,  բազմաթիվ հարվածներ հասցրել դեմքին և հափշտակել նրա ոսկյա մատանին, առկա կանխիկ գումարը, ապա՝ ենթարկել սեռական բռնության։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 19-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983թ.:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու  ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031