Լրահոս
Օրվա լրահոսը

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար ևս մեկ քրեական գործ է ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Դեկտեմբեր 20,2017 19:03

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված և տևական ժամանակ քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Լ. Փաշինյանը 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել  առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն: Մասնավորապես, 2013թ.-ին` Ռ. Հովակիմյանի կնոջը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով, Լ. Փաշինյանը Ռ. Հովակիմյանից ստացել է 4.850.760 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Այնուհետև 2016թ.-ի մարտին, Երևան քաղաքում գործող ակումբի հաշվապահին ներկայանալով որպես ԼՂՀ զորամասերից մեկի աշխատակից, Լ. Փաշինյանն առաջարկել է իր միջնորդությամբ պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարգավորել նրա ազգականին այլ գումարտակ տեղափոխելու հարցը: Այդ պատրվակով Լ. Փաշինյանը  հիշյալ հաշվապահից մաս-մաս ստացել է ընդհանուր 1.146.120 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար գումար, ապա` խաբեությամբ հափշտակել այն:

Բացի այդ, Լ. Փաշինյանը, 2017 թվականի հուլիսին իր ծանոթ Ս. Եղոյանի հորը ներկայացել է որպես փաստաբան և Ս. Եղոյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.173.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար և 910.000 ՀՀ դրամի չափով գումար:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված քրեական գործը 06.12.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031