Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ երաշխիք կտա, որ ոչ մի բան չի պատահի». զինակոչիկի անրակը կոտրված է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 18:30

2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվեց նաեւ զորակոչիկ Ֆրունզե Մկրտչյանի ծնողի դիմումը, համաձայն որի՝ Մկրտչյանը ծառայության համար ճանաչվել է պիտանի՝ սահմանափակումով, սակայն այս տարվա զորակոչի ժամանակ նրան  տրվել է հինգ ամիս ժամկետով տարկետում, քանի որ նրա աջ անրակի (ուսագոտու ոսկոր) կոտրվածքի պատճառով մետաղական կոնստրուկցիաներ են տեղադրված, եւ անհրաժեշտ է դրանք հեռացնել:

Տղայի հայրը, սակայն, կարծում է, որ նման կոտրվածքով որդին չպետք է զորակոչվի, քանի որ առավել բարդ խնդիրներ կառաջանան:

Ֆրունզե Մկրտչյանի հայրը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ որդին ձեռքը շարժել չի կարողանում, ծանրություն վերցնել՝ եւս. «Կոտրվածքը երկկողմանի է, բա որ պոկվի՝ մտնի երակի մեջ…Ո՞վ երաշխիք կտա, որ ոչ մի բան չի պատահի: Բժիշկները «շուռուպներով» են հավաքել, հանելու մասին չենք մտածել անգամ»:

Հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նկատեց, որ զինակոչիկին ժամանակ տրվել է՝ մետաղական կոնստրուկցիաները հեռացնելու համար, բայց դա չի արվել. «Այս դեպքում մինչեւ մեկ տարվա տարկետում է հասնում, բայց նրա որոշումն է՝ վիրահատվե՞լ, թե ոչ: Այս դեպքում անրակի ֆունկցիայի խանգարումն աննշան է»:

Հանձնաժողովի անդամները որոշեցին չմիջնորդել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որպեսզի վերջինս զինակոչիկի համար լրացուցիչ հետազոտություններ նշանակի:

Հավելենք, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031